Cryptocurrency Prices by Coinlib

Տիխանովսկայան Բելառուսում համազգային գործադուլ է հայտարարել

d5bfd5abd5add5a1d5b6d5b8d5bed5bdd5afd5a1d5b5d5a1d5b6 d5a2d5a5d5acd5a1d5bcd5b8d682d5bdd5b8d682d5b4 d5b0d5a1d5b4d5a1d5a6d5a3d5a1d5b5d5ab 5f9688355669d

Աշխարհ

Բելառուսի նախագահի նախկին թեկնածու, ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ այսօր երկրում «համազգային գործադուլ» է սկսվելու: Հոկտեմբերի 25֊ին ավարտվում էր վերջնագիրը, որը Տիխանովսկայան առաջադրել էր հոկտեմբերի կեսերին: Նա պահանջել էր, որ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարի իր հրաժարականի մասին մինչև հոկտեմբերի 26-ը, դադարեցնի բռնությունները փողոցներում և ազատ արձակի քաղբանտարկյալներին: Մերժման դեպքում Տիխանովսկայան սպառնում էր նրան զանգվածային բողոքներով, գործադուլներով, ճանապարհներ փակելով և պետական ​​խանութներում վաճառքների կանգով: Բելառուսի Գլխավոր դատախազությունը և Քննչական կոմիտեն նշել են, որ նախ անհրաժեշտ է համոզվել, որ հաղորդագրությունն իսկապես գրվել է ընդդիմադիրի կողմից, և միայն այնուհետև հաստատել նման բողոքարկման օրինականությունը: Այնուամենայնիվ, դեռ հայտնի չէ, թե արդյոք սկսվել է «ժողովրդի վերջնագրի» ստուգումը:
Ըստ Տիխանովսկայայի, Բելառուսի ներկայիս կառավարությունը «արժանի չէ» իր ժողովրդին և կորցնում է իշխանությունը:

Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, Մինսկում տեղի ունեցավ հազարների հասնող ընդդիմության երթ: Ակցիայի ընթացքում «հատուկ միջոցներ են օգտագործվեցին»։ Ականատեսները հայտնում են, որ անվտանգության ուժերն օգտագործել են նռնակներ և ռետինե փամփուշտներ, որոնցից ցուցարարների մեջ կան զոհեր: Նրանք նաև հաղորդել են զանգվածային ձերբակալությունների մասին:

Աղբյուրը՝ Lurer.com