Cryptocurrency Prices by Coinlib

Ռուսաստանը բացառում է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի ռազմական լուծումը․ Լավրով

d5bcd5b8d682d5bdd5a1d5bdd5bfd5a1d5b6d5a8 d5a2d5a1d681d5a1d5bcd5b8d682d5b4 d5a7 d5acd5a5d5bcd5b6d5a1d5b5d5abd5b6 d5b2d5a1d680d5a1d5a2 5f96918f2a7ea

Արտաքին Քաղաքական

Ռուսաստանը չի սատարում Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու հնարավորության վերաբերյալ դիրքորոշումը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Աթենքի մակեդոնական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում: «Լեռնային Ղարաբաղի պատմության մեջ Ռուսաստանի և Թուրքիայի ներգրավվածության բնույթն ունի իր նրբությունները», — ավելացրել է նախարարը: «Մենք չենք թաքցնում, որ չենք աջակցում այդ խնդրի ռազմական լուծման հնարավորության վերաբերյալ դիրքորոշմանը։ Ռուսաստանն ու Թուրքիան աշխատում են հակամարտությունների կարգավորման ուղղությամբ։ Գաղտնիք չէ, որ օբյեկտիվ պատճառներով մի շարք վիճահարույց տարածաշրջանային խնդիրներ լուծելու մեր մոտեցումները կարող են էապես տարբերվել»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

 

Աղբյուրը՝ Lurer.com