Cryptocurrency Prices by Coinlib

Ռուսական ռազմական ինքնաթիռները մեծ հարձակում են սկսում Սիրիայում Թուրքիայի կողմից աջակցվող զինյալների ճամբարի վրա․ almasdarnews

d5bcd5b8d682d5bdd5a1d5afd5a1d5b6 d5bcd5a1d5a6d5b4d5a1d5afd5a1d5b6 d5abd5b6d684d5b6d5a1d5a9d5abd5bcd5b6d5a5d680d5a8 d5b4d5a5d5ae d5b0 5f96a8f6eebe1

Համաշխարհային Մամուլ

ac6c9dec208ad841a60f74037b8352ed

Ռուսաստանի օդատիեզերական ուժերը երկուշաբթի օդային հարվածներ են հասցրել Իդլիբի նահանգի նահանգի հյուսիսային գյուղերի վրա, գրում է almasdarnews֊ը: Համաձայն հարևան Լաթաքիայի նահանգապետարանի դաշնային աղբյուրների՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը մի քանի հարվածներ են հասցրել Սալքինի արվարձանին։ Հաղորդվում է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը թիրախավորել են Թուրքիայի կողմից աջակցվող զինյալ խմբավորման դիրքերը Սալքինի արվարձանում գտնվող լեռնաշղթայի մոտակայքում: Դաշնային աղբյուրները հավելում են, որ ռուսական հետախուզական ինքնաթիռները վերջերս մեծացրել են իրենց օդային ակտիվությունը Սիրիայի հյուսիսում գտնվող Իդլիբի և Հալեպի նահանգների վրա։  
Հանգստյան օրերին ռուսական զինուժը հարձակում է գործել Հալեպի հյուսիսային գյուղի վրա՝ հարվածներ հասցնելով սահմանամերձ Ջարաբուլուս քաղաքի մոտակայքում գտնվող թուրքերի կողմից աջակցվող զինյալների նավթի պահեստին: Այս հարձակումը Ջարաբուլուս գյուղի վրա մեծ վնաս է հասցրել Թուրքիայի կողմից աջակցվող գրոհայինների՝ մաքսանենգ ճանապարհով ձեռք բերված նավթի պաշարներին, քանի որ, ինչպես ցույց են տալիս հրթիռային հարվածից հետո տեսանկարահանված կադրերը, մի քանի նավթատար նավեր են ոչնչացվել:

Աղբյուրը՝ Lurer.com