Cryptocurrency Prices by Coinlib

Ռուբենն անմահացավ պատերազմի հենց առաջին օրը՝ հերթափոխի ժամանակ, երբ փոխարինում էր ընկերոջը

d5bcd5b8d682d5a2d5a5d5b6d5b6 d5a1d5b6d5b4d5a1d5b0d5a1d681d5a1d5be d5bad5a1d5bfd5a5d680d5a1d5a6d5b4d5ab d5b0d5a5d5b6d681 d5a1d5bcd5a1 5f96a8ee032b2

Հասարակություն

f18d7fe13dfcbb974b5728cb36eeb4bd

Ռուբեն Գալստյանը այն քաջ հայորդիներց է, որն անմահացավ հանուն հայրենիքի: 20 տարեկան էր, Շիրակի մարզի Ձորակապ համայնքից: Ավարտել էր Ձորակապի միջնակարգ դպրոցը ու միանգամից մեկնել ծառայության՝ մեծ սիրով ու հպարտությամբ, զորացրվելու էր հունվարին: 

«Շատ նպատակներ ուներ, շատ շնորհքով էր, փայտից սեղան ու աթոռ էր պատրաստում»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց զոհված Ռուբեն Գալստյանի հորեղբոր աղջիկը՝ Կարինե Գալստյանը:

Ռուբենն ունի մեկ քույր ու եղբայր, որը շուտով զորակոչվելու է բանակ:

Քույրն ասում է՝ թեև հնարավորություն  ունեին այնպես անել, որ Ռուբենը Արցախում չծառայեր, բայց նրա կամքն է եղել:

«12 տարեկան էր, որ կորցրեց հորը: Շատ ընկերասեր, խելոք, ու ամաչկոտ էր Ռուբը, նույնիսկ, որ հարց էինք տալիս իրեն, կարմրում էր»,- վերհիշում է Կարինեն:

Զինվորական կյանքին սովորելն այդքան էլ հեշտ չէ, սակայն Ռուբենը շատ շուտ հարմարվեց, քանի որ բանակում ծանոթացել էր մի աղջկա հետ և սիրահարվել. «Ստեփանակերտում էր ծառայում Ռուբենը, այդ աղջկա՝ իր կյանքում հայտնվելը շատ բան փոխեց, նրա ներկայությունից իրեն լավ էր զգում»,- ասաց Ռուբենի հորեղբոր աղջիկը:

Ռուբենը հերոսաբար ընկել է պատերազմի հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, նախորդ օրը վերջին անգամ խոսել է մայրիկի հետ, ասել, որ ամեն ինչ լավ է, բայց չի կարող խոսել: «Դեպքը տեղի է ունեցել հերթապահության ժամանակ, բայց իր հերթապահելու օրը չի եղել. փոխել էր ընկերոջ հետ»,- մեծ ցավով ասաց Կարինեն:

Արփինե Հակոբյան

Աղբյուրը՝ Lurer.com