
Հայտնի է Հռոմի «Ռոմայի» մեկնարկային կազմը «Միլանի» դեմ Իտալիայի առաջնության 5-րդ տուրի խաղում: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեղ է գտել Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմի մեկնարկային կազմում:
«Ռոմա». Միրանտե, Մանչինի, Կումբալա, Իբանյես, Կարսդորպ, Վերետու, Պելեգրինի, Սպինացոլա, Մխիթարյան, Պեդրո, Ջեկո։
Հոկտեմբերի 26-ին Միլանի «Սան Սիրո» ստադիոնում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։45-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում
Սկզբնաղբյուրը՝ https://sport.news.am/arm/news/116041/romayi-meknarkayin-kazmy-milani-dem-khaxum.html