Cryptocurrency Prices by Coinlib

Պլաչիդո Դոմինգոն հայտարարել է, որ Պուտինն իրեն հրավիրել է Մշակույթի խորհուրդ

d5bad5acd5a1d5b9d5abd5a4d5b8 d5a4d5b8d5b4d5abd5b6d5a3d5b8d5b6 d5b0d5a1d5b5d5bfd5a1d680d5a1d680d5a5d5ac d5a7 d5b8d680 d5bad5b8d682d5bf 5f96affc4b1ec

Գիտություն և Մշակույթ

9d49cbf0df0d952e5701bfd1ad0bc2d0

Աշխարհահռչակ օպերային երգիչ եւ դիրիժոր Պլաչիդո Դոմինգոն հայտարարել Է, որ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինն իրեն առաջարկել Է ընդունվել ՌԴ նախագահին առընթեր Մշակույթի եւ արվեստի խորհուրդ:

Ավելի վաղ ՌԴ նախագահի խորհրդական Վլադիմիր Տոլստոյը ՌԻԱ Նովոստիին հայտնել Է, որ Մշակույթի եւ արվեստի խորհրդի նիստը կկայանա հոկտեմբերի 27-ին՝ տեսախորհրդաժողովի ռեժիմով:

«Վլադիմիր Պուտինը մեծահոգությամբ ինձ հրավիրել Է ընդունվել Մշակույթի եւ արվեստի խորհուրդ: Ես պատիվ կհամարեի ընդունել այդ առաջարկությունը, բայց, ավաղ, իմ ելույթների հագեցած գրաֆիկը թույլ չի տալիս ինձ այս անգամ դա անել, բայց ես արդեն պայմանավորվածություններ ունեմ հետագա համագործակցության շուրջ, եւ ես այս թատերաշրջանում քանիցս կվերադառնամ Մոսկվա»,-ասել Է Դոմինգոն Առաջին ալիքի եթերում:

Աղբյուրը՝ Lurer.com