Cryptocurrency Prices by Coinlib

Ուժեղները հաղթահարում են, թույլերը հանձնվում և մեղադրում բժշկին. Գոհար Աբաջյան

d5b8d682d5aad5a5d5b2d5b6d5a5d680d5a8 d5b0d5a1d5b2d5a9d5a1d5b0d5a1d680d5b8d682d5b4 d5a5d5b6 d5a9d5b8d682d5b5d5acd5a5d680d5a8 d5b0d5a1 5f972c2d770f0

ՀՀ ԱԺ նախագահի տիկին Գոհար Աբաջյանը Ֆեյսբուքի իր էջում կիսվել է իր «երեկոյան մտքերով»:

Աբաջյանը, մասնավորապես, գրել է.

«Երբ հիվանդին բժիշկը սկսում է բուժել` ամեն ինչ հարթ է գնում:

Երբ հիվանդությունը երկարում է, օրգանիզմը թուլանում է, իմունային համակարգը խախտվում:

Այստեղ գալիս է բեկումնային պահը. երբ հիվանդի կողքը մի բժիշկ է, ով շարունակում է դեղեր տալ` առանց ներկայացնելու իրավիճակը, հիվանդը դադարում է պայքարել հիվանդության դեմ և հանձնվում ամեն օր իրան մատուցվող դեղահաբերին: Դեղահաբերը կախվածության նման մի բան են դառնում:

Ճշմարտություն իմանալը բժշկից անասելի ցավոտ է լինում:

Ուժեղները հաղթահարում են, թույլերը հանձնվում և մեղադրում բժշկին:

Հաղթում են նրանք, ովքեր բժշկի հետ միասին պայքարում են:

Երեկոյան մտքեր…»:

Աղբյուրը՝ Lurer.com