Cryptocurrency Prices by Coinlib

Հունաստանը, Եգիպտոսն ու Կիպրոսը քննարկել են Թուրքիայի գործողությունները. Deutsche Welle

d5b0d5b8d682d5b6d5a1d5bdd5bfd5a1d5b6d5a8 d5a5d5a3d5abd5bad5bfd5b8d5bdd5b6 d5b8d682 d5afd5abd5bad680d5b8d5bdd5a8 d684d5b6d5b6d5a1d680 5f96f63f4152e

Աշխարհ

Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում տեղի է ունեցել եգիպտա-կիպրա-հունական եռակողմ հանդիպում, որը ընթացքում քննարկվել են Անկարայի գործողությունները, հատկապես Արեւելյան Միջերկրականում բնական գազի որոնումների շարունակման մասով։

Deutsche Welle-ի հաղորդմամբ` Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել է, որ եռակողմ հանդիպումը ուղղված չի եղել Անկարայի դեմ։ Նա ընդգծել է, որ երեք երկրները համագործակցում են ռեգիոնում խաղաղության եւ կայունության ապահովման ոլորտում՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի վրա։ Նա նաեւ սուր քննադատության է ենթարկել Վարոշայի առողջարանի մասնակցի բացումը այցելուների համար, որը գտնվում է Հյուսիսային Կիպրոսում։ Իր հերթին, Թուրքիայի ԱԳ նախարարությունը այս հանդիպման առնչությամբ տարածված ամփոփիչ հայտարարությունը որակել է իր համար անընդունելի։

Աղբյուրը՝ Lurer.com