Cryptocurrency Prices by Coinlib

Հայ դպրոցականները միջազգային օլիմպիադայում 4 մեդալ են նվաճել

d5b0d5a1d5b5 d5a4d5bad680d5b8d681d5a1d5afd5a1d5b6d5b6d5a5d680d5a8 d5b4d5abd5bbd5a1d5a6d5a3d5a1d5b5d5abd5b6 d685d5acd5abd5b4d5bad5ab 5f9684f2b07de

Հասարակություն

Պատերազմական իրավիճակում հայ դպրոցականները հաղթել են 2020թ. Աստղագիտության և Աստղաֆիզիկայի 14-րդ միջազգային օլիմպիադայում, որն առցանց անցկացվել է Էստոնիայում։

Ինչպես տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը, օլիմպիադային մասնակցել է 40 երկրի ավելի քան 280 աշակերտ։ Հայաստանը ներկայացրել է չորս մասնակից. բոլորն էլ արժանացել են մեդալների:

Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի աշակերտներից Արտաշես Գյոլեցյանը (11-րդ դասարան) արժանացել է ոսկե մեդալի, Եվա Հունանյանը և Կարեն Բաղդասարյանը (երկուսն էլ 12-րդ դասարան) արժանացել են արծաթե մեդալների: Քվանտ վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Դավիթ Գյուլամիրյանը ևս նվաճել է արծաթե մեդալ։

Թիմի հետ աշխատել են Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող, ֆիզմաթ դպրոցի աստղագիտություն առարկայի ուսուցիչ Մարիետա Գյուլզադյանը և ֆիզմաթ դպրոցի աստղագիտության օլիմպիական խմբակի ղեկավար Վարդգես Մամբրեյանը:

Նշենք, որ օլիմպիադային մասնակցող 10 միլիոնանոց Ադրբեջանի և ավելի քան 70 միլիոնանոց Թուրքիայի թիմերի անդամներից որևէ մեկը նույնիսկ գովասանագրի չեն արժանացել։

Աղբյուրը՝ Lurer.com