Cryptocurrency Prices by Coinlib

Հայաստան — Քուվեյթ հանդիպումը տեղի չի ունենա

d5b0d5a1d5b5d5a1d5bdd5bfd5a1d5b6 d684d5b8d682d5bed5a5d5b5d5a9 d5b0d5a1d5b6d5a4d5abd5bad5b8d682d5b4d5a8 d5bfd5a5d5b2d5ab d5b9d5ab 5f96b71417e0d
116030

Հայաստան — Քուվեյթ ընկերական հանդիպումը, որը նախատեսված էր անցկացնել նոյեմբերի 11-ին Երևանում, տեղի չի ունենա, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Քուվեյթի ֆուտբոլի ասոցիացիան, հաշվի առնելով Քուվեյթում և երկրից դուրս Covid-19-ի համավարակային իրավիճակի սաստկացումը, պաշտոնական նամակով դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ խնդրելով չեղարկել նոյեմբերի 11-ին նախատեսված Հայաստան-Քուվեյթ հանդիպումը:

Քուվեյթցիները հույս են հայտնել, որ երկու կազմակերպությունների միջև սերտ համագործակցությունը կշարունակվի և ապագայում հնարավոր կլինի տարբեր հավաքականների մակարդակով ընկերական հանդիպումներ կազմակերպել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Սկզբնաղբյուրը՝ https://sport.news.am/arm/news/116030/hayastan—quveyt-handipumy-texi-chi-unena.html