Cryptocurrency Prices by Coinlib

Կոմայի մեջ՝ հերոս Տիգրանը արտասվել է՝ լսելով մոր ձայնը. այդպես էլ կոմայից դուրս չգալով՝ մահացել է

d5afd5b8d5b4d5a1d5b5d5ab d5b4d5a5d5bbd59d d5b0d5a5d680d5b8d5bd d5bfd5abd5a3d680d5a1d5b6d5a8 d5a1d680d5bfd5a1d5bdd5bed5a5d5ac d5a7d59d 5f96d7d9adc81

Եթե չլիներ այս պատերազմը, Տիգրանը 9 ամսից, Մեղրիում ծառայությունը ավարտած, կվերադառնար տուն և քայլ առ քայլ կհասներ իր բոլոր նպատակներին ու երազանքներին, ավաղ, պատերազմը փոխեց շատերի ճակատագրերը: Ռազմական դրությամբ պայմանավորված՝ Տիգրանին տեղափոխում են Ջաբրայիլ: Օրեր շարունակ պայքարում էր հանուն հայրենիքի պաշտպանության, ցավոք, վերջին շնչով կարողանում է պաշտպանել հայրենիքը. «Օրեր շարունակ թեժ մարտեր վարելուց հետո հոկտեմբերի 10-ին Տիգրանը ոտքից վիրավորվում է և այդ վիճակում «ՈւԱԶ» մեքենայով, իր ընկերներերին 130 կմ. անցնելով հասցնում է փոքր հոսպիտալ և նորից վերադառնում դիրքեր։ Այդ նույն օրը ԱԹՍ-ն  բեկորային մահացու վիրավորում է հասցնում եղբորս:  Ընկերները նրան տանում են Գորիսի հոսպիտալ, իսկ հետո տեղափոխում Երևան: Այդ ընթացքում Տիգրանը կոմայի մեջ է հայտնվում և, 4 օր ուշքի չգալով, մահանում է» ,- ասաց Էլենը:

   

Իսկ վերջում Էլենը նշեց, որ երբ մայրը այցելել էր Տիգրանին տեսակցելու, թեև ինքը կոմայի մեջ էր, բայց և լսում և հասկանում մայրիկի ամեն ասածը. «Մայրիկս, երբ գնացել էր  Տիգրանի մոտ, խոսել էր հետը ու հանկարծ նկատել, որ  Տիգրանի աչքերից արցունք է գալիս: Մայրս փարատվեց նրանով, որ գոնե տղան վերջին անգամ լսել է իրեն»,- եզրափակեց Էլեն Արշակյանը:

 

Զվարթ Պետրոսյան

 

 

 

Աղբյուրը՝ Lurer.com