Cryptocurrency Prices by Coinlib

Լիարժեք հրադադար հաստատելու և դրանից հետո պատերազմը վերջնականապես ավարտելու համար կա մեկ իրական ճանապարհ․ Սենոր Հասրաթյան

d5acd5abd5a1d680d5aad5a5d684 d5b0d680d5a1d5a4d5a1d5a4d5a1d680 d5b0d5a1d5bdd5bfd5a1d5bfd5a5d5acd5b8d682 d687 d5a4d680d5a1d5b6d5abd681 5f96e837e6771

Բլոգոսֆերա

Չնայած արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արդեն երրորդ անգամ հումանիտար հրադադարի հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերին (այս անգամ ԱՄՆ-ի կողմից), այդուհանդերձ միամտություն կլիներ կարծել, որ այն իրականում կմտնի համակարգված գործողության մեջ, քանի որ տարածաշրջանային ընթացիկ զարգացումների գլխավոր նախաձեռնողն ու թելադրողը ոչ թե Ադրբեջանն է, այլ Թուրքիան: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է Պաշտպանության բանակի նախկին մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը։

«Լիարժեք հրադադար հաստատելու և դրանից հետո պատերազմը վերջնականապես ավարտելու համար կա մեկ իրական ճանապարհ՝ ճանաչել Արցախի անկախությունը և Բաքվին ստիպել հաշտվել ստեղծված իրողության հետ: Իսկ դա կարող ենք անել բացառապես մենք՝ մեր ռազմական դիմացկունությամբ ու դիվանագիտական խոհեմությամբ աշխարհին համոզելով, որ այս երկիրն իրավամբ վաստակել է ազատ ու անկախ ապրելու իրավունք և արժանի է հարգանքի: Որքան էլ դժվար, բայց, շնորհիվ մարտադաշտում ամեն օր հերոսացող մեր նվիրյալների, հաստատուն ընթացքով մենք հասնելու ենք այդ վեհ նպատակին, ՀԱՎԱՏԱՑԵՔ»,-գրել է նա:

Աղբյուրը՝ Lurer.com