Cryptocurrency Prices by Coinlib

Լիարժեք հրադադար հաստատելու համար կա մեկ իրական ճանապարհ՝ ճանաչել Արցախի անկախությունը․ Սենոր Հասրաթյան

d5acd5abd5a1d680d5aad5a5d684 d5b0d680d5a1d5a4d5a1d5a4d5a1d680 d5b0d5a1d5bdd5bfd5a1d5bfd5a5d5acd5b8d682 d5b0d5a1d5b4d5a1d680 d5afd5a1 5f96ab3f73b41

Բլոգոսֆերա

53aeb3d2ae6e451c4bf4a08b9123438b

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Չնայած արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արդեն երրորդ անգամ հումանիտար հրադադարի հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերին (այս անգամ ԱՄՆ-ի կողմից), այդուհանդերձ միամտություն կլիներ կարծել, որ այն իրականում կմտնի համակարգված գործողության մեջ, քանի որ տարածաշրջանային ընթացիկ զարգացումների գլխավոր նախաձեռնողն ու թելադրողը ոչ թե Ադրբեջանն է, այլ Թուրքիան: Լիարժեք հրադադար հաստատելու և դրանից հետո պատերազմը վերջնականապես ավարտելու համար կա մեկ իրական ճանապարհ՝ ճանաչել Արցախի անկախությունը և Բաքվին ստիպել հաշտվել ստեղծված իրողության հետ: Իսկ դա կարող ենք անել բացառապես մենք՝ մեր ռազմական դիմացկունությամբ ու դիվանագիտական խոհեմությամբ աշխարհին համոզելով, որ այս երկիրն իրավամբ վաստակել է ազատ ու անկախ ապրելու իրավունք և արժանի է հարգանքի: Որքան էլ դժվար, բայց, շնորհիվ մարտադաշտում ամեն օր հերոսացող մեր նվիրյալների, հաստատուն ընթացքով մենք հասնելու ենք այդ վեհ նպատակին, ՀԱՎԱՏԱՑԵՔ»:

Աղբյուրը՝ Lurer.com