Cryptocurrency Prices by Coinlib

Լեռնային Ղարաբաղի պատմության մեջ Ռուսաստանի և Թուրքիայի ընդգրկվածությունն ունի իր նրբերանգները. Լավրով

d5acd5a5d5bcd5b6d5a1d5b5d5abd5b6 d5b2d5a1d680d5a1d5a2d5a1d5b2d5ab d5bad5a1d5bfd5b4d5b8d682d5a9d5b5d5a1d5b6 d5b4d5a5d5bb d5bcd5b8d682 5f96ecf05ccae

Արտաքին Քաղաքական

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Աթենքի մակեդոնական լրատվական գործակալությանը» տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի ներգրավվածությանը Լեռնային Ղարաբաղի, Սիրիայի ու Լիբիայի հակամարտություններին:

«Ռուսաստանն ու Թուրքիան աշխատում են ձեր թվարկած լարվածության օջախներում հակամարտությունների կարգավորման ուղղությամբ: Ընդ որում, գաղտնիք չէ, որ մեր մոտեցումները մի շարք վիճելի տարածաշրջանային հարցերի լուծմանը օբյեկտիվորեն կարող են նաև զգալիորեն տարբերվել:

Լեռնային Ղարաբաղի պատմության մեջ Ռուսաստանի և Թուրքիայի ընդգրկվածությունն ունի իր նրբերանգները: Չենք թաքցնում, որ չենք աջակցում այս խնդրի ռազմական լուծման թույլատրելիության ու հավանականության մասին դիրքորոշմանը: Հայերին և ադրբեջանցիներին մենք դիտարկում ենք իբրև եղբայրական և բարեկամական ժողովուրդների, մենք չենք կարող նման նկրտումները: Հօգուտ հակամարտության՝ բացառապես քաղաքական կարգավորման արտահայտվել են ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներն՝ իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, համանախագահ երկրների ղեկավարներ: Հենց համանախագահների եռյակն էլ հանդես է գալիս իբրև միջնորդ այս հին հակամարտությունից դուրս գալու շրջանակներում:

Հոկտեմբերի 10-ին ՌԴ, Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ ԱՄՆ ու Ֆրանսիայի ներկայացուցիչների մասնակցությամբ 11-ժամյա խորհրդակցության արդյունքում համատեղ հայտարարություն պատրաստվեց, որ ենթադրում է կրակի դադարեցում և առավելագույն արդյունավետ բանակցային գործընթացի վերականգնում: Մենք մեր թուրք գործընկերներին համոզում ենք ի պաշտպանություն այս գծի նպատակահարմար ձևով օգտագործել իրենց ազդեցությունը: Լեռնային Ղարաբաղի թեմայով մի շարք հեռախոսազրույցներ եմ ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:

Կոչ ենք անում բոլոր արտաքին խաղացողներին՝ անել ամեն ինչ՝ թույլ չտալու համար ռազմական սցենարի հետագա զարգացում, կողմերի հույզերը սառեցնելու, խաղաղ գործընթացը վերսկսելու պայմաններ ստեղծելու ուղղությամբ աշխատանքներն ակտիվացնելու համար»,- ասել է նա:

Աղբյուրը՝ Lurer.com