Cryptocurrency Prices by Coinlib

Թուրքիայի մեջլիսի հատուկ հանձնաժողովի անդամները կայցելեն տեղի հայկական կառույցներ

d5a9d5b8d682d680d684d5abd5a1d5b5d5ab d5b4d5a5d5bbd5acd5abd5bdd5ab d5b0d5a1d5bfd5b8d682d5af d5b0d5a1d5b6d5b1d5b6d5a1d5aad5b8d5b2d5b8 5f96d7cdd0ee9

Թուրքիա

Արցախի դեմ Ադրբեջանի հարձակումից օրեր անց՝ հոկտեմբերի 13-ին, Թուրքիայի խորհրդարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության հանձնաժողովի կազմում ստեղծվել է հատուկ ենթահանձնաժողով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների ընթացքում մարդու իրավունքների խախտումներն ուսումնասիրելու նպատակով: Այդ մասին գրում է ermenihaber.am-ը:

Հոկտեմբերի 26-ին այդ հանձնաժողովի անդամները կայցելեն Ստամբուլում գործող մի քանի հայկական կազմակերպություններ: Մարդու իրավունքների ուսումնասիրության հանձնաժողովի ղեկավար, Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության պատգամավոր Հաքան Չավուշօղլուն հայտնել է, որ նախ այցելելու են Պոլսի հայոց պատրիարքարան, ապա կհանդիպեն Ստամբուլում բնակավող Մալաթիացի հայերի հիմնած «Malatya HayDer» միության ղեկավարների հետ: Չավուշօղլուի խոսքով՝ հանդիպելու են նաև Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի ղեկավարության հետ, իսկ վերջում այցելելու են հայկական «Լույս» թերթի խմբագրություն:

Ինչպես հայտարարվել էր ավելի վաղ՝ ենթահանձնաժողովի ստեղծման նպատակը «բախումների ընթացքում տեղի ունեցած մարդու իրավունք խախտումների ու Թուրքիայի հայ քաղաքացիների վիճակի ուսումնասիրությունն է»:

Հանձնաժողովի կազմում կան պատգամավորներ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (AKP), ազգայնամոլական «Ազգայնական շարժում» (MHP), գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP) և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցություններից:

Աղբյուրը՝ Lurer.com