Cryptocurrency Prices by Coinlib

Էրդողանը կոչ է արել բոյկոտել ֆրանսիական ապրանքները

d5a7d680d5a4d5b8d5b2d5a1d5b6d5a8 d5afd5b8d5b9 d5a7 d5a1d680d5a5d5ac d5a2d5b8d5b5d5afd5b8d5bfd5a5d5ac d686d680d5a1d5b6d5bdd5abd5a1d5af 5f96d327cc1b0

Համաշխարհային Մամուլ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խնդրել է իր երկրի քաղաքացիներին հրաժարվել ֆրանսիական ապրանքներ գնելուց:
«Քանի որ Ֆրանսիայում նրանք հորդորում են չգնել թուրքական ապրանքներ, այնպես էլ ես հիմա դիմում եմ իմ ժողովրդին։ Ոչ մի դեպքում մի պատվեք նրանց, մի գնեք ապրանք ֆրանսիական արտադրողներից», — ասել է նա Անկարայում իր ելույթի ժամանակ: Թուրքիայի առաջնորդը կարծիք է հայտնել, որ համաշխարհային հանրությունը պետք է «պաշտպանի Ֆրանսիայում մահմեդականներին, ովքեր հետապնդվում են իրենց հավատքի համար»:
«Ֆրանսիան իսկապես նացիզմի մի մասն է: Նրանք, ովքեր Ֆրանսիայի ղեկին են, հոգեկան բուժման կարիք ունեն, քանի որ սկսել են խրախուսել մահմեդականների վրա հարձակումները», — ավելացրել է Էրդողանը։
Նա նաև ասել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «հակաիսլամական գրոհները» սպառնալիք է համարում Թուրքիայի ազգային անվտանգությանը և հույս է հայտնել, որ Եվրոպան կդադարեցնի «ատելության այդ արշավը»:

Աղբյուրը՝ Lurer.com