Cryptocurrency Prices by Coinlib

Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը պահպանում են հրադադարը

d5a4d5b8d5b6d5a1d5acd5a4 d5a9d680d5a1d5b4d683d5a8 d5b0d5a1d5b5d5bfd5a1d680d5a1d680d5a5d5ac d5a7 d5a9d5a5 d5b0d5a1d5b5d5a1d5bdd5bfd5a1 5f9706b364500

Արտաքին Քաղաքական

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պահպանում են հրադադարի ռեժիմը: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին:

«Այն պահպանվում է: Հրադադարի ռեժիմը պահպանվում է», — ասել է Թրամփը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ի առավոտյան 08։00-ից ուժի մեջ էր մտել ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված կրակի դադարեցման համաձայնությունը։  Ադրբեջանական կողմը, ժամը 08:45-ի սահմաններում, կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը, հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը հրադադարը խախտել է նաև 09:10-ի սահմաններում` թիրախավորելով հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ:

Աղբյուրը՝ Lurer.com