Cryptocurrency Prices by Coinlib

Արցախցի Արցախն է ծնվել (լուսանկարներ)

d5a1d680d681d5a1d5add681d5ab d5a1d680d681d5a1d5add5b6 d5a7 d5aed5b6d5bed5a5d5ac d5acd5b8d682d5bdd5a1d5b6d5afd5a1d680d5b6d5a5d680 5f9693fd9dc47

Հասարակություն

14e50c58994beb72ecbb58c2546bc94b

Հոկտեմբերի 25-ին Գորիսի հիվանդանոցում ծնված արցախցի փոքրիկին անվանակոչել են Արցախ։

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում նորածնի մայրը՝ Երանուհի Աթաբեկյանը ասաց, որ մինչ այդ որոշել էին որդուն այլ անուն տալ, բայց պատերազմի սկսելուն պես մտափոխվել են․ «Երբ իմացանք տղա ենք ունենալու, որոշեցինք անունը Էրիկ դնել։ Սակայն, երբ պատերազմը սկսեց, զանգահարեցի այդ օրերին առաջնագծում գտնվող ամուսնուս և ասացի՝ որոշել եմ մեր երեխային Արցախ անվանել, ինքն էլ, բնականաբար, դեմ չեղավ»,- պատմեց փոքրիկի մայրը։ 

Փոքրիկ Արցախի մայրիկի ցանկությունը մեկն է՝ խաղաղություն լինի, որ իրենք ու իրենց երեխաները կարողանան տուն վերադառնալ։ 

Հրետակոծվող ու հրթիռակոծվող Արցախից մազապուրծ Գորիս փախած մայրիկի ճանապարհը հեշտ չի եղել․ թեև սթրեսային վիճակում է եղել, բայց առողջական խնդիրներ չունի, անփորձանք ծննդաբերել է, թե՛ փոքրիկը, թե՛ մայրիկը լավ են։ Փոքրիկ Արցախն էլ ծնվել է 3․300 կգ քաշով, 50 սմ հասակով։ 

fb96270a7f0345e010bc513ff0be8e9b
2ab2574b74868deb19dcae80fb61470c
Աղբյուրը՝ Lurer.com