Cryptocurrency Prices by Coinlib

ԱՄՆ-ն պետք է շարունակի ճնշումն Ալիևի և Էրդողանի վրա՝ դադարեցնելու պատերազմը. կոնգրեսական Ադամ Շիֆ

d5a1d5b4d5b6 d5b6 d5bad5a5d5bfd684 d5a7 d5b7d5a1d680d5b8d682d5b6d5a1d5afd5ab d5b3d5b6d5b7d5b8d682d5b4d5b6 d5a1d5acd5abd687d5ab d687 d5a7 5f9679693a66e

ԱՄՆ

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը կարծում է, որ ԱՄՆ-ն պետք է շարունակի ճնշումն Ալիևի և Էրդողանի վրա՝ դադարեցնելու պատերազմը Լեռնային Ղարաբաղում:

Կոնգրեսականը նման տեսակետ է հայտնել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ:

Ադամ Շիֆը նախ նշել է, որ խոսել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ՝ Արցախում հրադադարի ապահովման ջանքերի, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի շարունակական մահաբեր ագրեսիայի մասին: «ԱՄՆ-ն պետք է շարունակի ճնշումը Ալիևի և Էրդողանի վրա՝ դադարեցնելու այս պատերազմը»,- գրել է կոնգրեսականը:

Աղբյուրը՝ Lurer.com